1915-ին տեղի ունեցածը համարում եմ Ցեղասպանություն. Թուրքիայի վարչապետի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ Էթյեն Մահչուփյանը, ով վերջին շրջանում ոչ հայամետ հայտարարություններով է աչքի ընկնում, հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը համարում է Ցեղասպանություն:

Մահչուփյանի հայտարարությունը հնչել է Լոնդոնում «Հասկանալ փոփոխությունը. Թուրքիայում ԱԶԿ ժամանակաշրջանը» խորագրով կլոր­սեղան քննարկման ժամանակ:

«Ինձ հայից առավել օսմանցի եմ համարում: Ազգայնական չեմ, սակայն 1915 թվականի ցեղասպանության թեմային անդրադառնալիս օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ես կարծում եմ, որ կատարվածը ցեղասպանություն է եղել, քանի որ կա ցեղասպանության հստակ ձևակերպում և կատարվածը համապատասխանում է այդ ձևակերպմանը: Եթե ձևակերպումը փոխեք, դա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատ մարդիկ ինձ գուցե չհասկանան: Ցեղասպանությունը պատմական ձևակերպում չէ, այն իրավական եզրույթ է»,­-նշել է Մահչուփյանը:




Լրահոս