Համշիկը 4-րդ անգամ դարձավ Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը ճանաչվել է Սլովակիայի` 2014թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

27-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշով մրցում է «Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելի հետ: Վերջին տարիներին լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանում է նրանցից որևէ մեկը:

Նախկինում Համշիկն այս տիտղոսին արժանացել էր 2009, 2010 և 2013թթ.: Իտալական ակումբի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2007-ին: 2014թ. ակումբի կազմում նա հաղթել է Իտալիայի գավաթի ու Սուպերգավաթի մրցաշարերում:

 




Լրահոս