Դիտել էր հաղորդումն ու ճանաչել կողոպտչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները կողոպուտ կատարելու համար բերման էին ենթարկել Ա.Պետրոսյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 18-ին, ժամը 15.00-ին, 45-ամյա մի կին ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ  դիտելով “Հերթապահ մաս” հեռուստահաղորդումը` ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը ս/թ մայիսին, ժամը 15.00-ի սահմաններում, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դ. Մալյան փողոցի թիվ 2 շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ շպարման պարագաներ: Տուժողը կողոպուտի մասին նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է քննություն:




Լրահոս