Կոտայքի մարզպետարանում ներկայացնում են նոր մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին են ներկայացնում նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Կոտայքի` արդեն նախկին մարզպետ Արամ Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ մարզպետարանում է նաև ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ով էլ կներկայացնի նոր մարզպետին:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գաիկ Ծառուկյանի փեսան է, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետը:




Լրահոս