Ջոն Քերին բողոքում է, որ չի հասցնում սնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին չի հասցնում նորմալ սնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 8-րդ օրը շարունակվող բանակցությունների ինտենսիվ գրաֆիկի պատճառով, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ես կցանկանայի, որպեսզի ուտելու ժամանակ ունենայի»,- տխրորեն նկատել է պետքարտուղարը՝ նայելով մի քանի լրագրողների, ովքեր ճաշելիս են եղել:

Ընդ որում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն երկրորդ օրն է` լրագրողներին պատմում է բանակցությունների ընթացքում գրանցված «զգալի առաջընթացի» մասին և մոտ ժամանակում խոստանում է ավարտին հասցնել բանակցությունների ներկայիս փուլը:




Լրահոս