Այսօր դերասան Էդի Մերֆիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկյան կատակերգու, ռեժիսոր և երաժիշտ Էդի Մերֆիի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1963թ. ապրիլի 3-ին:  Նա մեծ ժողովրդականություն վայելեց 1980-ականներին։

Մերֆին հանդիսատեսին հայտնի է Աքսել Ֆոուլի դերով «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմաշարքից, «Ցնդած պրոֆեսորը», «Ուղևորություն դեպի Ամերիկա», «Ես լրտես եմ» և այլ շատ հայտնի ֆիլմերում մարմնավորած գլխավոր դերերով։ Նրա ձայնով է խոսում «Շրեկ» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Էշը։




Լրահոս