Պատգամավորները նվաստացած, նսեմացված վիճակում են. Էդմոն Մարուքյան. Aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. «Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի վրդովված հայտարարություններ արեց: Նա նշեց, որ այլևս որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալու, քանի որ բոլոր ներկայացրած նախագծերն անուշադրության են մատնված:

«Իմ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ 2 տարի առաջ ներկայացրած, որոնք դրական եզրակացությամբ մտել են օրակարգ, դեռևս չեն դրվել քննարկման: Իմ սահմանադրական իրավունքը խախտվում է ամեն օր: Կառավարությունն իր նախագծերը բերում է ընդունելու, պատգամավորներն էլ նվաստացած, նսեմացված և  ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են: ՀՀ-ում 95 % օրենքներն ընդունվում են կառավարության կողմից, եթե տենց է, ինչի՞ ենք գրում մենք»:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փորձեց հանգստացնել Մարուքյանին, որովհետեւ այդ «դարդը» միայն իրենը չէ, այլ բոլոր պատգամավորներն են այդ օրի»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս