Լարին շարունակում է հակառեկորդ գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լարին նախկինի նման շարունակում է «անդունդը գլորվել»: 1 ԱՄՆ դոլարն արդեն 2.25 լարի արժի:

Վրաստանի ազգային բանկի նախագահի խոստումները, որ ազգային արժույթն այլևս չի արժեզրկվի, պարզվում է, դատարկ խոսքեր են: Չեն արդարացել նաև էկոնոմիկայի նախարար Կվիրիկաշվիլիի կանխատեսումները, ով խոստացել էր ապրիլ ամսին արժութային կայունություն, որը դեռևս չի երևում: Թուլացած ազգային արժույթն արժեզրկման է դրդում նաև Ազգային բանկի կողմից շրջանառության մեջ դրված մեծ քանակությամբ լարին: Միայն երեկ Ազգային բանկը վերաֆինանսավորման համար պատմականորեն մեծ գումար է հանել աճուրդի՝ մինչև 1 միլիարդ լարի»,- գրում է վրացական «Ռեզոնանս» թերթը:

Հիշեցնենք, որ վերջին 3 ամսվա ընթացքում Վրաստանի ազգային արժույթն արժեզրկվել է գրեթե 19.2%-ով: Եթե հունվարի սկզբին 1 ԱՄՆ դոլարն արժեր է 1.8821 լարի, ապա այսօր դրա արժեքը կազմում է 2.2451 լարի:




Լրահոս