Ալվարո Մորատան այս պահին «Յուվենտուս»-ում գոհ է ամեն ինչից և չի ցանկանում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
«Ալվարոյի նման բարձրակարգ խաղացողի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ վերջին խոսքը միշտ նրանն է: Նրա գործերը լավ են Թուրինում, այլ տարբերակներ այժմ չեն քննարկվում: Մորատան ապացուցել է, որ կարող է որոշումներ ընդունել ճնշման տակ և ունի դրա համար խիզախություն»,- նշել է նրա գործակալը: