Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, ոչ թե փոփոխություններին:
Armlur.am-ի հետ զրույցում Արշակյանն ասաց, որ իր համար ընդունելի է կառավարման կիսանախագահական մոդելը: Բայց, եթե խորհրդարանական կառավարման մոդելը դրական արդյունք տա, դրան էլ կողմ կլինի:
«Այս պահին դեռևս հստակ կողմնորոշում չունեմ: Երբ մանրամասն ներկայացվի, այդ ժամանակ կորոշեմ»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա խոսքով` Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ փորձում է քաղաքական ակցիա անել` հասարակությանն առաջարկելով ընտրել փոփոխված կիսանախագահական կամ խորհրդարանական կառավարման մոդելը:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյությում: