Պենտագոնը փորձարկել է իր սպառազինության ամենախոշոր հակաբունկերային ավիառումբը, որն ունակ է բանակցությունների խափանման դեպքում ոչնչացնել անգամ ամենաամուր միջուկային օբյեկտն Իրանի տարածքում,.հայտնում է Wall Street Journal-ը:
«Մինչ Օբամայի ադմինիստրացիան ջանք էր գործադրում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական համաձայնագիր կնքելու համար, Պենտագոնը կատարելագործել է իր առավել ավերիչ զինամթերքի տեսակներն, ինչպես նաև` ռադիոէլեկտրոնային հակազդեցության միջոցները»,- հայտնում է հրատարակչությունը:
Հիշեցnենք, որ ապրիլի 2-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հիմք են դրել Իրանի միջուկային խնդրի կարգավորման ապագա համապարփակ ծրագրի հիմքերը: