Մեծ Պահքին հետևե՞լ եք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Իմանալու համար մեր հայրենակիցները հետևե՞լ են արդյոք եկեղեցական կարգին և պաս պահե՞լ են, թե՞ ոչ, Armlur.am-ի նկարահանող խումբը հարցախույզի դուրս եկավ: Պարզվեց հարցվողների մեծ մասը, ինչպես իրենք են ասում, պաս չեն պահել: Պատճառը կա՛մ ուտել սիրելն է, կա՛մ առողջական ինչ-ինչ խնդիրները, որոնք պահանջում են սննակարգի մեջ ամեն բան ներառել:

Իհարկե, մեր հարցվողեների մեջ նաև Մեծ Պահքի մեջ գտնվողներ ևս կային: Նրանք Պահքի կանոններին հետևում են ոչ թե կազմվածքի, այլ հոգևոր ներդաշնակություն ձեռք բերելու նպատակով:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս