Քաղաքներ, որոնք վտանգավոր են այցելել 21-րդ դարում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ զարմաալի է, աշխարհում կան այնպիսի քաղաքներ, որտեղ խորհուրդ չի տրվում այցելել: Ներկայացնում ենք այն քաղաքները, որոնք վտանգավոր են այցելության համար:

Տյանժին, Չինաստան

beijing1_b

Այս քաղաքը Չինաստանի արդյունաբերության կենտրոնն է համարվում: Այստեղ արտադրվում են տարբեր մետաղներ, այդ թվում կապար: Քաղաքը համարվում է ամենաաղտոտվածը երկրում: Օդում կապարի քանակությունը  նորմայից բարձր է մոտ 10 անգամ: Իսկ կապարի և տարածքում աճող տարբեր մշակաբույսերի կոնցենտրացիան նորմայից ավել է 24 անգամ:

Կաբվե, Զամբիա

ph09732

Այս քաղաքում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ կապարի և կադմիումի ավելցուկ: Ժամանակի ընթացքում քաղաքում կառուցել են այս մետաղների արտադության համար մեծ գործարաններ: Կաբվեում մետաղների ավելցուկն օդում նորմայից 4 անգամ ավել  է: Քաղաքի բնակչության թիվն անցնում է 250 հազարը, ովքեր, տարբեր հիվանդություններ ունեն: Նրանք տառապում են արյան սուր վարակով, որն էլ հանգեցնում է մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են ստամոքսի խանգարումը, մկանային հյուծումը, հաճախակի փսխում և երիկամային տարբեր հիվանդություններ:

Լինֆին, Չինաստան

aVELHJzswg4

Չինաստանի այս քաղաքը համարվում է ածուխի արտադրության սիրտը: Օդում տարբեր տեսակի թունավոր մետաղների առկայությունը նորմայից բավական բարձր է: Այս քաղաքում ապրող մարդիկ տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, թոքաբորբը, բրոնխիտը և այլն: Բնակչության թիվը 200 հազարից անցնում է:

Չեռնոբիլ, Ուկրաինա

px91he2xqmgmh2siy4qsbysup

Այս քաղաքում մարդկանց մի ստվար զանգված տառապում է տարբեր հիվանդություններով 1986 թվականի ապրիլի 26-ին ողբորգությունից հետո: Չեռնոբիլի գործարանում միջուկային փորձարկումների ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո բարձր ջերմաստիճանի պայմաններում  հալված ռեակտորի միջուկը տարածվեց ամբողջ քաղաքով: Նրանց թիվը 5,5 մլն-ից անցնում է: Այս ողբերգությունն ավելի մեծ հետևանքներ ունեցավ, քան Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետված ատոմային ռումբերը:

Նորիլսկ, Ռուսաստան

z_259afd44

Այս քաղաքը ամբողջ Ռուսաստանի տարածքում ամենաաղտոտվածն է: Նորիլսկում կառուցված են աշխարհում ամենամեծ գործարանները, որտեղ արտադրում են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են ցինկը, պղինձը, նիկելը, կապարը: Այս տարածքում ապրող բնակիչները տառապում են տարբեր հիվանդություններով: Նրանց թիվը հասնում է 134 հազարի: Օտարերկրացիների մուտքն այս քաղաք արգելված է 2001 թվականից:

Դերժինսկ, Ռուսաստան

qvwnlwyhlwuuqpat

Ռուսաստանի այս քաղաքում 1930-1998 թվականներին մոտ 200 հազար տոննա տարբեր քիմիական նյութեր են թաղվել: Դրանց թվում են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են նեյրոտոքսինները: Նշվում է, որ այս քաղաքում ջրի աղտոտվածությունը նորմայից բարձր է 17 մլն անգամ: Այս քաղաքում ապրում է ավելի քան 300 մարդ: Մարդկանց կյանքի միջին տևողությունը 45 տարի է:

Լա Օրոյա, Պերու

Linfen-in-Shanxi-province-016

Լա Օրոյա քաղաքի տարածքում գտնվում են ամերիկական գործարաններ, որտեղ արտադրվում են տարբեր մետաղներ՝ ցինկ, կապար և այլն: Այս տարածքում տեղում են ամենաշատ թթվային անձրևները: Բնակչությունը կազմում է 35 հազար մարդ, որի 95 տոկոսը տառապում է տարբեր հիվանդություններով, որոնք առաջացել են արյան մեջ կապարի քանակի ավելցուկով:

Վապի, Հնդկաստան

8_11

Այս քաղաքում կենտրոնացված են 1000 տարբեր ընկերություններ: Այստեղ ջրում սնդիկի քանակությունը նորմայից ավել է  100 անգամ: Օդը ևս վարակված է տարբեր թունավոր մետաղներով: Մարդիկ տառապում են տարբեր խռոնիկ հիվանդություններով: Բնակչությունը կազմում է մոտ 70 հազար:

Սուկինդա, Հնդկաստան

1962

Հնդկական այս քաղաքում են տեղակայված քրոմի արտադրության աշխարհում ամենամեծ հանքերը: Ինչքան էլ որ ցավալի է, արտադրակա ն թափոնները նետվում են գետերը և լճերը: Սուկինդայում ապրում է մոտ 2,5 մլն մարդ: Նրանց 90 տոկոսը տառապում է օնկոլոգիական խնդիրներով:

Սումգայիթ, Ադրբեջան

910505AR03 Karabakh, wounded

Սումգայիթը համարվում էր քիմիական արտադրության կենտրոնը: Ներկա դրությամբ, Սումգայիթի տարածքում ապրում է 275 հազար մարդ: Տարածքը վարակված է նավթի թափոններով, տարբեր քիմիական նյութերով և ծանր մետաղներով: Ամենացավալին տեղի է ունենում երեխաների հետ: Նրանք ծնվում են տարբեր հիվանդություններով, այդ թվում գենետիկական:




Լրահոս