Արարատի անչափահաս բնակիչ Նարեկը ամբաստանյալի աթոռին է հայտնվել Եղվարդի բնակչուհուն սպառնալու մեղադրանքով:
Ինչպես Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է Armlur.am-ը, անչափահասը ВКонтакте սոցիալական կայքէջով ծանոթացել և շփվել է Գ.-ի հետ: Շփման ընթացքում Նարեկը տեղեկացել է, որ Գ.-ն նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել և կույս չէ: Այդ տեղեկությունը աղջկա մորը հայտնելու սպառնալիքով, Նարեկը նրանից պահանջել և ВКонтакте սոցիալական կայքով ստացել է նրա մերկ լուսանկարները: Ապա անչափահաս տղան Գ.-ին ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով մերժելու դեպքում տարածել ձեռք բերված լուսանկարները: Գ.-ն ստիպված համաձայնել է:
Այսքանով, սակայն, սպառնալիքները չեն դադարել: Նարեկը Facebook սոցցանցում ստեղծել է անհատական էջ, որտեղ տեղադրել է Գ.-ից ստացած նրա թվով 14 մերկ լուսանկարները: Աղջկան այլևս չանհանգստացնելու դիմաց Նարեկը պահանջել է իր հետ կրկին սեռական հարաբերություն ունենալ և տալ 200 հազար դրամ, միաժամանակ առաջարկել է այդ գումարը տալ մաս-մաս: Եվ 50 հազար դրամ ստանալուց հետո Նարեկը բերման է ենթարկվել Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Գործը մուտքագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: