Սեյրան Օհանյանն իր տիկնոջ հետ հաճախ է սկսել երևալ. ապագա նախագահի թեկնածուի PR ակցիաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը շրջանառվում է որպես  2018թ. նախագահի ընտրություններում իշխանության հնարավոր թեկնածու: Նման ենթադրությունները գնալով իրատեսական են դառնում, քանի որ հենց Օհանյանի քայլերն են դա ապացուցում:

2

Օրեր առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ պատարագին մասնակցում էին Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը, ովքեր կաթողիկոսի հետ ձու կռվացրին, իսկ Երևանում` Սեյրան Օհանյանն էր ձու կռվացնում շատ հարցերում կաթողիկոսին փոխարինող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

10380_b-600x404

Հետաքրքիրն այն է, որ նախագահ դառնալու հավակնություններ ունեցող Օհանյանը սկսել է միջոցառումներին ներկայանալ իր կնոջ հետ՝ այդ կերպ բոլորին ցույց տալով երկրի ապագա առաջին տիկնոջը:

11128920_927710520606331_651887367_n

Չնայած ՀՀ Պաշտպանության նախարարը, ով թույլ ղեկավարի համարում ունի, մշտապես նշում է, թե իրեն նախագահական ընտրություններում իշխանության թեկնածու լինելու առաջարկ չի եղել, կամ ինքը չի հավակնում այդ պաշտոնին, սակայն նրա  քաղաքական քայլերն ու ընդհատակյա «խաղերը» հակառակն են ապացուցում: Նա տարբեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ակնարկում է իր՝ նախագահ դառնալու հավանականության մասին՝ գերադասելով կամուրջները չայրել որեւէ կողմի հետ: Այս ամենում թերևս մի լավ բան կա. նախարարը խաչը համբուրելու ավանդույթ ունի, ինչը գովելի է:

5

Հավելենք, որ Օհանյանի նախագահ դառնալու մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել հատկապես սահմանադրական բարեփոխումների մեկնարկի մասին հայտարարություններից հետո: Բանն այն է,  որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման դեպքում նախագահի ինստիտուտը կրելու է ձևական բնույթ, իսկ հիմնական որոշումները կայացնելու է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Նման զարգացումների դեպքում Սեյրան Օհանյանն իշխանությունների համար երանելի անձ է, ում կարող են «նշանակել նախագահ», ապա ղեկավարել և ուղղորդել: Թերևս շատ քիչ է քննարկվում հարցը, թե քաղաքական ի՞նչ որակներ եւ ունակություններ ունի նա և որքանով է պատրաստված նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս