Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելելու է Արագածոտնի և Լոռու մարզեր:
Ինչպես հայտնի է, համայնքների խոշորացման ծրագրի մեկնարկը տրված է, իսկ Լոռու մարզի համայնքներն էլ ենթակա են խոշորացման: Մարզում Երիցյանը նախատեսում է հանդիպել համայնքների ղեկավարների հետ, ներկայացնել դրանց խոշորացման նպատակը:
Իսկ մինչ այդ Ա. Երիցյանն այցելելու է Արագածոտնի մարզ: Մեզ հետ զրույցում մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, թե այցելության մանրամասներին չի տիրապետում, սակայն տեղյակ է, որ մարզպետն այցելելու է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: