Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է գնահատական տալ եզդիների հետ կատարվածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց  Օսմանյան կայսրությունում եզդիների հետ կատարվածի հարցը և նշեց, որ այն որպես ցեղասպանություն ճանաչելու համար հանգամանալիորեն քննարկումներ են անհրաժեշտ:

«Սակայն այն, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում եզդիների հետ, այս առնչությամբ պետք է մինչև ապրիլի 24-ը գնահատական տան բոլոր քաղաքական ուժերը»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում կատարվածը փաստահավաք առաքելության անհրաժեշտություն ունի, բայց մինչև ապրիլի 24-ը մեր բարոյական պարտքն է տալ գնահատական ներկայումս կատարվող իրադարձություններին:

Գալուստ Սահակյանը նշեց, որ համամիտ է Զոհրաբյանի առաջարկի հետ` միաժամանակ ընդգծելով, որ սրա վերաբերյալ Ազգային ժողովն արդեն բավականին լուրջ միջոցառումներ իրականացրել է:




Լրահոս