Գազի հանձնաժողովի եզրակացությունը լեգիտիմ չէ. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի ժամանակավոր հանձնաժողովի  աշխատանքի ներկայացրած հաշվետվությունը միայն Վարդան Այվազյանի տեսակետն է: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ զրույցում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, թե վերջնական եզրակացությունը հանձնաժողովի նիստում չի հաստատվել: «Նման նիստ տեղի չի ունեցել: Խմբակցություններից ում հետ խոսեցի, նրանք այդպիսի նիստի չեն մասնակցել: Ոչ եղել են նման նիստի, ոչ էլ տեղյակ են: Եզրակացությունը լեգիտիմ չի, և պարզ չէ, թե ինչ հիմքերով է այն դրվել լիագումար նիստի քննարկման: Երբ որ ես ասեցի հրապարակել, թե երբ է քննարկվել և քվեարկվել, պատասխան չեղավ: Մենք հիմա քննարկում ենք Վարդան Այվազյանի հեղինակած և նրա կողմից հաստատված փաստաթուղթը», – նշեց նա:




Լրահոս