ՀԱՊԿ-ը սպառազինության համար միասնական պետական չափանիշներ է մշակում. Ռոգոզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ անդամ երկրներում մշակվում է սպառազինությունների միասնական պետական չափանիշներ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Նրա խոսքերով՝ որոշում է կայացվել ստեղծել ՀԱՊԿ-ում փոխվարչապետների մակարդակով պաշտպանական-արդյունաբերական համագործակցության պատասխանատուների խորհուրդ: Ռոգոզինի խոսքերով, ամենայն հավանականությամբ, հենց նա է ղեկավարելու խորհուրդը, իսկ դրա առաջին նիստը կգումարվի մայիսի վերջ:

«Մենք պետք է նախ և առաջ մշակենք միասնական ստանդարտներ, միասնական դասակարգման կոդեր, որպեսզի ավելի հեշտ ապահովենք այն տեխնիկայի պիտանելիությունը, որը շահագործվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում, այդ առումով անհրաժեշտ է վարել նորմալ գնային քաղաքականություն»,- պարզաբանել է նա:

Ռոգոզինը նաև պարզաբանել է, որ խոսքը գնում է ոչ այնքան ռազմատեխնիկայի արտադրության մասին, որքան միասնական պետական չափանիշների ստեղծման մասին:




Լրահոս