Պույոլը կարող է վերսկսել մարզական կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարող է վերսկսել մարզական կարիերան: Նա կարող է հանդես գալ MLS-ում՝ «Կոլորադո Ռեփիդս» ակումբում: Բացի այդ` Պույոլն առաջարկ ունի Քաթարից, բայց այդ տարբերակին հակված չէ:

Նշենք, որ Պույոլն ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 5 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր: Իսկ Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:




Լրահոս