ՌԴ Արխանգելսկի մարզի «Զվյոզդոչկա» նավի վերանորոգման գործարանում հրկիզվել է 949А բազմաթիրախային «Օրյոլ» սուզանավը, որը վերանորոգման մեջ է գտնվել 2013 թ-ի նոյեմբեր ամսից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Հաղորդվում է, որ սուզանավում բաց կրակ չկա, սակայն այն ուժեղ ծխում է:
Հրդեհի մարման աշխատանքներն արդեն շուրջ 2 ժամ է շարունակվում են, կրակը հաջողվել է տեղայնացնել:
«Մեծ հաշվարկով այնտեղ միայն ռետինն է ծխում»,- նշել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ ատոմային սուզանավի վրա միջուկային ռեակտորն անջատվել է մինչ հրդեհը, նավում զինամթերք չկա: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ հրդեհի պահին նավում գտնվել է անձնակազմի մի մասը: Տուժածներ չկան, միջադեպի հանգամանքները պարզվում են: