«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլեւս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի եւ ո՛չ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել ԱԺ-ում իր օգնական Վահագն Գեւորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ` այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչեւ վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա եւս վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: