«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանի ու նրա թիմակիցների ձերբակալության հարցն այսօր կքննարկվի Ազատամարտիկների դաշինքի նիստում: Թե ինչ կորոշեն, ինչ կնախաձեռնեն, կդատապարտե՞ն արդյոք իշխանության ապօրինությունը, կերեւա վաղը: Սակայն երեկ ԱԴ անդամ Ռազմիկ Պետրոսյանն իր անձնական կարծիքը հայտնեց:
«Ես միշտ էլ դեմ եմ եղել քաղաքական հետապնդումներին, ձերբակալություններին… ամեն դեպքում, լավ չէ: Հատկապես ազատամարտիկները, որ հայտնվել են ընդդիմադիր դաշտում, սրտացավության, նվիրվածության համար են հայտնվում: Տվյալ դեպքում, որքան էլ համաձայն չլինես իրենց մարտավարությանը, ապրիլի 24-ին ինչ-որ միջոցառումներ անելուն, բայց մեր մարտական ընկերոջ հետ տեղի ունեցածը ցավալի է»,- ասաց Պետրոսյանը՝ հույս հայտնելով, թե հետապնդումներն ապրիլի 24-ից հետո կդադարեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: