Բակից 2 հեծանիվ գողացողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թ. օգոստոսի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Սևանի փողոցի տներից մեկի բակից երկու հեծանիվների գողության մասին:

Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին: Նա խոստովանել է ինչպես հեծանիվների, այնպես էլ տարբեր ժամանակահատվածներում կատարած մի շարք այլ գողությունները:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս