Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` Մոսկվա կատարելիք այցը չափազանց շատ է քաղաքականացվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:
«Նախագահի այցն ավելորդ կերպով քաղաքականացվում է»,- նշել է երկրի ղեկավարի ներկայացուցիչը:
Այսօր Չեխիայի կառավարությունը դիտարկում է բյուջեից Զեմանի՝ Մոսկվա այցի ֆինանսավորման հարցը:
«Եթե այդ հարցը չեղյալ հայտարարվի, երկրի ղեկավարը ստիպված կլինի անձամբ վճարել իր այցի համար»,- հայտարարել է լրագրողներին փոխվարչապետ և քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Պավել Բելոբրադեկը: