«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարությունը խմբակցության կին անդամներին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամը 16.00-ին գալու է խմբակցություն եւ հանդիպելու է իրենց հետ: ՀՀԿ կանանց ասել են, որ նրանք կարող են իրենց հուզող հարցերը տալ վարչապետին: Իսկ ՀՀԿ-ական կանայք իրենց հերթին մտավախություն են ունեցել, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպման է հրավիրում՝ շաբաթ օրը Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածի միջադեպի համար իրենց ամոթանք տալու համար:
Սակայն, ի ուրախություն տիկնանց, Աբրահամյանի գալուց հետո պարզվել է, որ ՀՀԿ-ական կանանց Ծիծեռնակաբերդի արկածները նրան ոչ էլ հետաքրքրում են, եւ նա կանանց պահվածքի հետ կապված ոչինչ չի ասել, ու կյանքից վերցրած թեմաների շուրջ զրուցել են: Մինչեւ իրավիճակի պարզվելը, ՀՀԿ տիկնանցից ամենաշատ «վախեցածը» եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Բայց երեկվանից նա այլեւս հասկացել է, որ Ծիծեռնակաբերդի դեպքը անցավ պատմության գիրկը: Իրեն որեւէ մեկը չի պատժի, չի նախատի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` shamshyan.com-ի: