«Օրենքով գողերը» սկսել են պատրաստվել նոր լայնածավալ հավաքի Զախարիա Կալաշովի (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) գլխավորությամբ։ Հավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել հանցավոր աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, ովքեր հայտնվել են «գողական» տիտղոսներից զրկվողների շարքում:
Ինչպես rosbalt.ru-ին հայտնել է իրավապահ մարմիններում սեփական աղբյուրը, «քրեական գեներալները» որոշել են լայնածավալ հավաքն անցկացնել մոտակա ամիսներին: Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրավորվում է, որ այն տեղի կունենա գարնան վերջին-ամռան սկզբին Մոսկվայի շրջանում, որտեղ վերջին տարիներին գտնվում են աննախադեպ թվով «օրենքով գողեր»: Հավաքին, ինչպես ակնկալվում է, ներկա կգտնվեն 300 «օրենքով գողեր»:
Հավաքի ժամանակ նաև ծրագրավորվում է խոսել Տարիել Օնիանիի (Տարո) նախկին ու ներկայիս կողմնակիցների միջև սպասվող պատերազմը: