Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է վերընտրվել միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Ֆայզո Ամոյանըч ստանալով 48 ձայն: Տվյալ համայնքում ընտրություններին մասնակցել են 49 ընտրող: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿՀ լրատվական ծառայությունից:
Իսկ նույն մարզի Ցամաքասար համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ից` Գոռ Գրիգորյանը ստանալով 137 ձայն: Իսկ նրա մրցակից անկուսակցական թեկնածուն` Գառնիկ Գրիգորյանը ստացել է 81 ձայն: Ընտրություններին մասնկցել են 230 ընտրող: Իսկ 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի մի քանի համայնքներում սեպտեմբերի 30-ին, կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Ընտրություններ կայացել են Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում: