Ինչ ապացուցեց աշխարհին ինքնագովազդի մեծ վարպետ Քիմ Քարդաշյանը (ֆոտո). «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Նույնիսկ մեր երկրում, կարելի է ասել, անցնող շաբաթը գեղեցիկ հեքիաթի պես մի բան էր. աշխարհի մեգաաստղերն այստեղ էին, ու բոլորս խոսում էինք նրանց մասին՝ մի պահ մոռանալով մեր երկրի խնդիրները: Թերեւս հենց այստեղ է թաքնված Քիմ Քարդաշյանի հմայքը, քանի որ աշխարհում շատ կան գեղեցիկ կազմվածքով աղջիկներ, բայց քչերին է հաջողվել Քարդաշյանի հռչակն ու եկամուտներն ունենալ:

qim-varch-600x400

Անհերքելի է, որ Քարդաշյանը PR-ի մեծ վարպետ է: Նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ներողությունը՝ հայերեն չխոսելու կարողության վերաբերյալ, դստեր կնունքի արարողությունը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում… սրանք քայլեր են, որոնք խոսում են Քիմ Քարդաշյանի մեծության ու հաջողված ինքնագովազդի մասին:

2

Նա ողջ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Երուսաղեմում հայկական պատրիարքություն կա դեռեւս քրիստոնեության ընդունման առաջին դարերից, եւ հայերի դերը այդ սուրբ քաղաքում անասելի մեծ է: Իսկ ինչ վերաբերում է Քանյե Ուեսթին, ապա նա եւս ցույց տվեց իր մեծությունը: Մեգաաստղը, որ կես ժամ երգելու համար Ղազախստանում 3 մլն դոլար հոնարար է ստացել, անվճար համերգ տվեց Երեւանում՝ վերջում ցատկելով Կարապի լիճը:

2781AD0C00000578-3036266-image-a-93_1428893242444

Հ. Գ. Երեւանի քաղաքապետարանը, որ կազմակերպել էր անակնկալ համերգը, տապալեց այն՝ տեխնիկական խնդիրներ առաջացնելով մեգաաստղի համար: Թերեւս այլ բան դժվար էր սպասել ձմռանը ձյուն տեղալուց անակնկալի եկող Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս