Համաներումը կլինի մայիսի սկզբին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Մեզ տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս: Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչեւ ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը:

Մինչեւ ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը: Այժմ մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներումը կլինի մայիսի սկզբին: Այս տեղեկատվությունը, սակայն, որեւէ կերպ հնարավոր չէ պարզել իրավասու մարմիններից, նախագահական նստավայրում եւ արդարադատության նախարարությունում նման դեպքերում շարունակ կրկնում են. «Կլինի՝ կիմանաք»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս