Շրջանառվող լուրերի համաձայն, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը: Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք “տակ” տված են աշխատելու: Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի “փակվելու” ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել: Իսկ վերը նշված զրույցի ավարտին Ալեքսանյանը նաև իր մտահոգությունն է հայտնել դրսում գործունեություն ծավալելու մասին` ասելով, որ դուրսը “փռթած, թափած չի”, թեև չի խանգարում, որ աշխատող մարդը ամեն տեղ իր ձեռքը երկարացնի ու վաղվա օրվա մասին մտածի:
Այ թե մտածող օրենսդիր եմ ասել…