Դատարանը մերժեց Գաստիկի, Ծգլի և Տլեի կալանավորման վերաբերյալ պաշտպանների բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաննքիչ քրեական դատարանում այսօր լսվել է փաստաբան Լուսին Սահակյանի բողոքը կապված հայտնի քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադվող Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը:

Armlur.am-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը:  Փաստաբանի խոսքով` որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանքի որոշումը անիմաստ է, քանի որ նրանք ինքնակամ ներկայացել են իրավապահ մարմիններին, իսկ նման դեպքում, Լ. Սահակյանի խոսքով, քննությունից ո´չ կխուսափեն, ո´չ էլ կփախչեն:

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսա կալանքը: Վերջիններս հետախուզման մեջ են եղել, ապա ինքնակամ ներկայացել իրավապահ մարմիններին: Լուրեր են շրջանառվում, թե սպանության դրդապատճառը եղել է Վահան Հակոբյանի (Գաստիկ) վրեժխնդրությունը, ինչին, կարծես, ակամայից խառնվել են Սարգիս Գրիգորյանն (Ծգլ) ու Սարգիս Հախանումյանի (Տլե):




Լրահոս