Ժողովուրդ. Մհեր Սեդրակյանը կողմ է քվեարկել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանըև Թոխմախի Մհերը: Այս լուրը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը.
“Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը”:
Իհարկե, դրանում որևէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեցև Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է: Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է “գողական օրենքները հարգող”, “ճշտին նվիրված” անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը: Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ականներից երեկ քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանն ու Արկադի Համբարձումյանը:




Լրահոս