Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել 1935թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում: Այսօր դերասանը կնշի իր 77-ամյակը: Դաստիարակվել է մոր եւ խորթ հոր կողմից, քանի որ հարազատ հայրն ընտանիքը լքել է անմիջապես նրա ծնունդից հետո: Դերասան դառնալու ցանկությունը տղայի մոտ արտահայտվել է դեռ մանուկ հասակից, այդ իսկ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո Ջիգարխանյանը փորձել է ընդունվել Մոսկվայի պետական թատերական ինստիտուտ, սակայն անհաջող փորձից հետո ստիպված ընդունվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Որպես դերասան՝ նրա դեբյուտը կայացել է Վ. Գուսեւի “Իվան Ռիբակով” պիեսում: Այս թատերախմբում Ջիգարխանյանն աշխատել է 10 տարի:
Իսկ կինոգործունեությունը սկսել է 1960թ. “Փլուզում” ֆիլմից: Ջիգարխանյանի կերտած կերպարներն ու դերերը բազմաթիվ են, նրանից օրինակ են վերցնում, սովորում են, ընդունում ավագ ընկերոջ եւ ուսուցչի պես:
1953-1954թթ. Ջիգարխանյանն աշխատել է “Արմենֆիլմ”-ում որպես օպերատորի օգնական: 1955-ին աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի “Լենկոմ” թատրոնը: 1969-ին աշխատել է Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում: 1975-ին Ջիգարխանյանը ստացել է ՀՀ պետական մրցանակ “Եռանկյունի”, 1979-ին՝ “Snow in Mourning” ֆիլմերի համար: 1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանի կոչում: 1996թ. Ջիգարխանյանը ստեղծել է Մոսկովյան դրամատիկական թատրոնը: