Մաքսիմ Հակոբյանի կոմբինատում լուրջ խախտումներ են արձանագրվել. տուգանք կլինի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ «Ախթալայի ԼՀ կոմբինատում» դեռեւս 2013 եւ 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լայնածավալ ստուգումներ է իրականացրել եւ լուրջ խախտումներ հայտնաբերել, սակայն դրանք այդպես էլ հետեւանք չեն ունեցել:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել՝ ինչո՞ւ է նախարարությունը բարեհաճ վերաբերմունք դրսեւորում կոմբինատի նկատմամբ եւ չի տուգանում արձանագրված խախտումների համար: Արդյո՞ք կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի անձով է ինչ-որ բան պայմանավորված: «Ընթացքի մեջ են: Կան որոշակի խախտումներ, գործերն ընթացքի մեջ են: Ե՛ւ տուգանք կլինի, ե՛ւ ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ, որովհետեւ խախտումներ կան»,- վստահեցրեց նախարար Զախարյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս