Հայ լեռնագնացը Էվերեստ լեռից բաց նամակ է հղել Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը Էվերեստից բաց նամակ է ուղել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Նամակում լեռնագնացը մասնավորապես ասում է.

«Պրն. Ռեջեփ Թայիփ Էրդողան,

Իմ անունն է Արա Խաչադուրյան: Ես հայ եմ, ծնվել եմ 50 տարի առաջ Լիբանանում: Ես այժմ գտնվում են Էվերեստ լեռան վրա` ծովի մակարդակից 5200 մ բարձրության վրա, ու պատրաստվում եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այնտեղից խաղաղության, հիշատակի ու ճանաչման ուղերձ հղելու համար:

Պրն. նախագահ, ձեզ եմ գրում՝ խնդրելով որպես այն իրագործած պետություն, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ձեր այդ քայլը կմեղմի իմ ցավը: Իմ ընտանիքի շատ անդամներ սպանվել են: Իմ տատիկն ու պապիկը, իմ ծնողներն ու ես պայքարել ու պայքորում են ընդդեմ ցեղասպանության. ես չեմ ցանկանա, որ մի օր իմ որդին նման քայլ անի:

Ամերիկացիները ճանաչել են հնդիկների զանգվածային կոտորածը»,- իր բաց նամակում գրել է Արան:

Հիշեցնենք, որ մարսելաբնակ մեր ազգականը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ որոշել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը: Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:

 

Էվերեստ լեռան կատարը
Էվերեստ լեռան կատարը

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային: Հավելենք, որ Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը:

11120603_895134673892579_1278523250_n




Լրահոս