«Բավարիա»-ի բժշկական շտաբը պարտութունից հետո պաշտոնանկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վալֆարտը և ակումբի ևս երեք բժիշկներ պաշտոնանկ են արվել: Դա եղել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտու»-ից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո:

72-ամյա Մյուլեր-Վոլֆարտը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պարտության համար մեղադրել է բժշկական շտաբին: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ բժշկի և «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունները լարված են:

Նշենք, որ վնասվածքների պատճառով «Պորտուի» դեմ չխաղացին Ռիբերին, Ռոբենը, Շվայնշտայգերը, Ալաբան, Բենատիան:




Լրահոս