ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Արցախում պարբերաբար հանդիպում են ՀՀ ու ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք քաղաքական կուլիսներում պայմանականորեն ստացել են «ղարաբաղյան կլան» անունը: Լավատեղյակ աղբյուրներից երեկ բավական ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այդ վերջին հանդիպումներից: Մասնավորապես «ղարաբաղյան կլանի» անդամները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են վերջինիս շրջապատի հարցը: Նրանք դժգոհություն են հայտնել Ս. Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ու նրա երիտասարդ ընկերների պահվածքից, որ նրանց իշխանության մեջ գնալով ավելի շատ իրավասություններ են տրվում: Կլանի անդամները կոչ են արել նվազեցնել փեսայի լիազորություններն ու արտոնությունները:




Լրահոս