Սա նման է նրան, որ սիրո առաջարկություն անողին մեղադրեն բռնաբարության փորձի մեջ. Պարույր Հայրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիային մասնակցել և ելույթ է ունեցել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«ԱԻՄ-ը որոշում է կայացրել, որ պետք է սատարի այն միջոցառուներին, որոնք միտված են հանիրավի ձերբակալավածներին պաշտպանելուն»,- հայտարաեց ԱԻՄ առաջնորդը։

Նա խոսեց նաև ՀԽ անդամներին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի պաշտոնական մեղադրանքին, այն է` անկարգություններ հրահրելու փորձ: Այս առնչությամբ Պարույր Հայրիկյանը նշեց. «Սա նման է նրան, որ սիրո առաջարկություն անող մեկին մեղադրեն բռնաբարության փորձի մեջ»:




Լրահոս