Հայաստանն անբուժելի հիվանդ է, ախտորոշումն էլ՝ «համընդհանուր կոռումպացվածություն». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան երեկ խորհրդարանում կազմակերպված, Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի հարցը մնում է»,- ասել է Թրայան Հրիսթեան: Սա, իհարկե, հանրահայտ իրողություն է, եւ հայ հասարակությունն ամեն օր իր մաշկի վրա զգում է կոռումպացվածության «հմայքը»:

Բայց երբ այդ մասին դիվանագետն է խոսում, արդեն ուշագրավ է: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում Թրայան Հրիսթեայի ասածները, ապա կարելի է ընկալել, որ նա դիվանագիտական լեզվով ասել է, թե Հայաստանն անբուժելի հիվանդ է, ախտորոշումն էլ՝ «համընդհանուր կոռումպացվածություն»: ԵՄ դիվանագետի խոսքերից հետո պարզ է դառնում նաեւ, թե ինչու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշեց իրեն կից կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի լիազորություն չունեցող ձեւական խորհուրդ ստեղծել: Ակնհայտ է, որ Թրայան Հրիսթեան իր վերը բերված դիտարկումը դեռեւս ամիսներ առաջ նաեւ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել: Վերջինս էլ, որպեսզի կարողանա եվրոպացիներից ինչ-որ գումար «պոկել», կարծել է, որ ձեւական խորհուրդ ստեղծելով՝ հարցը կլուծվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս