Բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվն աճի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հանրահավաքը` ի պաշտպանություն արդեն տասն օր շարունակ անազատության մեջ պահվող իրենց քաղբանտարկյալ ընկերների: Այս հանրահավաքը, ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած մյուս բոլոր միջոցառումներից, ամենամարդաշատն էր` դրան մասնակցում էր մոտ հազար մարդ: Հանրահավաքից հետո մասնակիցները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, երթ անցկացրին:

Հանրահավաքում ելույթ ունեցած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, թե եկել է գործելու ժամանակը, եւ ազատամարտիկներին կոչ արեց երկուշաբթի օրը, ժամը 14-ին միանալ իրենց՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին: Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են՝ ապրիլի 23-ին եւ 24-ին պաշտոնական միջոցառումներին խանգարող բողոքի ակցիաների կազմակերպիչներին չեն հանդուրժելու, ուստի բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվը աճի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս