Ո՞վ կհամարձակվի գնել Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում: Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում է այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Բայց ուշագրավն այն է, որ գինը չեն ասում:

«Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարձնելու պայմանով կվաճառենք»,- ասել է Վ. Հարությունյանը: Իրականում բաժնետոմսերը վաճառելու մասին հայտարարություններով հեղինակները փորձում են հակադարձել գերշահույթ ստանալու մասին մեղադրանքներին՝ շատ լավ իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի գնման հայտ ներկայացնել, քանի որ ՓԲԸ-ն փաստացի պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր, «Միկմետալ»-ի սեփականատեր Միխայիլ Հարությունյանին: Վերջինս ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս