Հայտնի են աշխարհում ամենաշատ միլիարդատեր գրանցած պետությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ Wealth-X կազմակերպության տվյալների՝ համաշխարհային միլիարդատերերը նույնիսկ ճգնաժամի տարիներին կարողացել են ավելացնել իրենց կարողությունը 14%-ով, իսկ աշխարհում միլիարդատերերի քանակը նույնիսկ ավելացել է՝ հասնելով 2 հազար 160 մարդու:
Լավագույն տասնյակի վերջին տեղը զբաղեցնում է Կանադան, որի`պաշտոնապես գրանցված միլիարդատերերի քանակը հասնում է 40 մարդու:
Վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է Բրազիլիան`49 միլիարդատերով: 
8-րդ տեղում է  Շվեյցարիան, որը գրանցել է 57 միլիարդատեր: 7-րդ հորիզոնականում է Հոնկոնգը` 64 միլիարդատերերով, իսկ Ռուսաստանը, առաջ ընկնելով նրանից մեկ հորիզոնականով, զբաղեցնում է 6-րդ տեղը ցուցակում՝ իր տարածքում գրանցելով 97 միլիարդատեր:
Լավագույն հնգյակը բացում է Հնդկաստանը: Այստեղ ապրում է պաշտոնապես գրանցված 109 միլիարդատեր: 
137 միլիարդատերերով 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիան այս ցուցակում հայտնված Եվրագոտու միակ պետությունն է:
Բրոնզե մեդալակիրը լավագույն եռյակում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում բնակվում է 140 միլիարդատեր: 2-րդ տեղում է Չինաստանը, ուր ապրում է 147 միլիարդատեր: Լավագույն տասնյակի առաջատարն է ԱՄՆ-ը՝ իր տարածքում գրանցելով 480 միլիարդատեր: 




Լրահոս