
Հայաստանի Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում (Մոսկովյան 5) հինգշաբթի օրերին, ժամը 14.00-ից մինչեւ 17.00-ն գործում է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Իրավաբանական խորհրդատվությունը գործում է քրեական, վարչական եւ քաղաքացիական գործերով վարույթներում, ինչպես նաեւ զինծառայության, աշխատանքի, կրթության, բուժսպասարկման հետ կապված հարցերում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով: