Պարզվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է: Ըստ ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 81 հազար 200 դոլար, 75 հազար 120 եվրո եւ 174 մլն 950 հազար 385 դրամ: Գյուղնախարարի նախորդ տարվա ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 5 մլն 946 հազար 242 դրամ:
Բացի այս, գյուղնախարար Սերգո Կարապետյանը ունի վարձատրության այլ աղբյուր. այն է՝ առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում եւ հեղինակային վարձատրություն, որից 2014 թվականի ընթացքում ստացած եկամուտը կազմել է 355 հազար 143 դրամ:
Այսպիսով, գյուղնախարարի 2014 թվականի եկամուտը կազմել է 6 մլն 301 հազար 385 դրամ: Նրա կնոջ՝ Նվարդ Հովակիմյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 20 մլն 500 հազար դրամ եւ 32 հազար 800 դոլար: Իսկ աշխատանքից վարձատությունը կազմել է 2 մլն 344 հազար 149 դրամ: