Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ծառայություններով:
Գերմանական գրանդը դժվար թե կարողանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել պաշտպանի իրավունքները: Մյունխենցիների ղեկավարությունը մտադիր է բանակցություններ սկսել 2016 թվականի հունվարին, քանի որ 2016-ի ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու: