Մոսկվայում ձերբակալել են ավտոերթի դուրս եկած Հայաստանի քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիսում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների՝ կրակոցներ հնչեցնելու կասկածանքով, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:

Աղբյուրը հայտնել , որ Հայաստանի քաղաքացիները շուրջ 40 մեքենաներով ու ՀՀ դրոշներով պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ավտոերթ անցկացնել: Սակայն, ինչպես նշում է հրատարակչությունը, որոշ մեքենաներից կրակոցներ են հնչել:

Մինչ այդ՝ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնել են, որ մեքենաներն իսկապես տարվել են տուգանային հրապարակ, սակայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ու ստուգումներ անցկացնելու համար:




Լրահոս