Ինչպես և հայտարարվել էր վաղօրոք, քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշամալիր մեկնարկել է ժամը 13:00-ից: Սկսած այդ պահից` մարդկանց հոսքը չի դադարում: Հազարավոր հայեր և արտասահմանցիներ իրենց պարտքն են համարել այցելել Ծիծեռնակաբերդի հուշամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ առավոտյան հուշամալիրում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, մի շարք այլ պաշտոնյաներ և պատվիրակությունների ներկայացուցիչներ: