Նախկին փոխոստիկանապետին պատկանող «Արզնի առողջարանը» հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանին պատկանող Արզնի առողջարան ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Armlur.am-ը պարզեց, որ նախկին փոխոստիկանապետի առողջարանը դատարանի միջոցով պահանջում է «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունից գանձել, ոչ ավել ոչ պակաս, մոտ կես միլիոն դրամ:

Սա դեռ վերջը չէ. տեղեկացանք, որ 2015թ. հունվարի 19-ին Հովհաննես Քոչարյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի «Վետերանների միավորում» ՀԿ գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Կարինե Պետրոսյանը բավարարել է մասնակի:




Լրահոս