ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՍԱՎ ՕԵԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) աճուրդի է հանել իր ունեցվածքը: Մասնավորապես նա վաճառում է Ծաղկաձորում իրեն պատկանող ռեստորանը՝ տնակներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանը հաստատեց տեղեկությունը՝ բացատրելով. «Վաճառում եմ, որ հետո դրա փոխարեն ուրիշ բան կառուցեմ: Դա իմ ամենօրյա աշխատանքն է` անշարժ գույք կառուցել եւ հետո վաճառել»: Հնարավո՞ր է՝ այլ պատճառ կա՝ հետաքրքրվեցինք Հայրապետյանից: «Ո՛չ: Քանի որ այլեւս քաղաքականության մեջ չեմ, զբաղվում եմ այսպիսի բիզնեսով»,-պատասխանեց ապարանցի Հայրապետյանը:




Լրահոս